Աստղ Կրակոսյան
Ավագ դպրոց
10-2
Լինել միայնակ տարբեր-տարբեր մարդկանց մեջ: Ու զգալ, որ նրանք քոնն են, իսկ դու նույնիսկ ինքդ քեզ չես պատկանում: Օտար հոգիներ ծանոթ մարմիններում: Չեմ ուզում բացահայտել նրանց: Հոգնել եմ բացահայտելուց, թող գոնե մեկ անգամ էլ ինձ բացահայտեն: Ես ո՛չ աջ կողմում եմ, ո՛չ էլ ձախ անդունդում: Միշտ մեջտեղում, բայց կենտրոն չեմ ուզում դառնալ: Սիրում եմ ճանապարհ: Որովհետև այնտեղ չես նստում, չես պառկում, կանգառներ կան, բայց իմը չեն...
Ճանապարհն ինքնին շարժում է: Չեմ քայլում, շնչակտուր վազում եմ:
Հետևիցս չես ընկել, բայց վերջին շնչով վազում եմ:
Ուղղակի հոգնել եմ ամենից ու ամենքից: Անգամ գունավոր մարդկանցից: Հոգնել եմ ձեր գույներից:
Երես եմ թեքել ամեն գույնից, ամեն հոգուց, ամեն մարմնից:
Write a comment