Ափսոս էր երեխան

Դավիթ Ստեփանյան

Ավագ դպրոց

10-2 դասարան

Կարդացի Վանո Սիրադեղյանի <<Ափսոս էր երեխան>> պատմվածքը և ահա, թե ինչ կասեմ։ Մարդիկ ապրելով և հասնելով որոշակի տարիքի՝ սահմանափակվում են հիշողության մեջ։ Ասածս որն է։ Հասնում ենք մի տարիքի և մեր պատմությունը քարշ տալիս մեզ հետ։ Ցավոք, ստիպված ենք լինում կորցնել անցյալը ապագայի համար։ Դա հուզիչ է, քանի որ, իմ կարծիքով, այդ անիմաստ ռոբոտի նման ստանդարտ գործողություններ անելով՝ մեծահասակային ապագան հազար անգամ էժանանում է,  քան այդ թանկագին մանկությունը, որը կորցնում ենք հանուն դրա։ Կարծում եմ, որ չկա մարդ, որի մանկությունը ապագայից թանկ չլինի, քանի որ, մեկ է, փոքր ժամանակ ավելի հարազատ ես լինում ծնողներիդ։ Հետո ընտանիքի այդ միասնությունը քայքայվում է, միայն մնում է ուղղակի հիշել դրա մասին և բարի ժպիտով ժպտալ։

Write a comment

Comments: 0