Կյանքը ինձ դավաճանեց, իսկ ես ելա նրա դեմ

Անանուն այցելու

 Կյանքն ինձ միշտ էլ չի սիրել: Թվում էր, որ այն ուղղակի դավաճանում էր ինձ: Ես նրան հարգում էի: Բայց դա օգուտ չտվեց: Ամեն ինչ մի վայրկյանում քանդվեց: Չնայած բոլոր դժվարությունների, ես ստեղծեցի ինձ շրջապատող միջավայր և սկսեցի ապրել այդտեղ: Ցավոտ էր ու փշոտ: Ձեռքերս արյունոտվեցին, բայց ես չհանձնվեցի, անգամ քայլ ետ չդրեցի: Սարքեցի մի հիանալի քաղաք: Այդտեղ ապրելն ինձ ուղղակի հաճույք էր պատճառում: Գեղեցիկ ու հոգեհարազատ էր ինձ, բայց... երբ արյունոտ ձեռքերս իջեցրի հանգստանալու և գոնե մի ակնթարթ վայելելու այդ ամենը, կյանքն իր ուժերը ներդրեց և մի հսկա փոթորկով քանդեց սարքածս: Հիմա դրանից մնացել է միայն քանդված շենքերի քարեր: Շատ զայրացա: Ասես չարությունը կաթում էր աչքերիցս: Հա, ամեն ինչ փլվեց և ասես քո ապրածը արդեն չի գոհացնի ոչ դիմացինին և ոչ էլ սեփական անձիդ: 

 Ժամանակը ասես զնգում է ականջներումս: Ես զգում եմ` ոնց է քամու հետ բերված փոշին ու կեղտը խփվում դեմքիս: Ես կանգնած եմ փլված քաղաքում, ու ասես քամու հետ դեպի ինձ է մղվում կյանքը, զայրացած, քանի որ ես իր կամքին հակառակ եմ գնում: Զգում եմ` ինչպես է նա իր ամբողջ ուժերը գործի դրել իմ դեմ: Իր պահվածքից ես այնքան զայրացած եմ, որ անգամ պատրաստ եմ մեռնել, միայն թե չենթարկվեմ նման անարդար կամքին:

Ժամանակը կաթում էր վերևից անձրևի տեսքով և գնալով արագանում էր: Վարար անձրև սկսվեց, և ես սարսափահար նայում էի ամեն մի թանկարժեք կաթիլին, որոնցից յուրաքանչյուրը իմ կյանքից մեկ վայրկյան էր: Քամին ավելի էր ուժեղանում: Կյանքն էր սուլալով մոտենում: Քամուց ոտքերս թուլանում էր, և ես ընկա: Ես թրջված էի, իսկ արև չկար տաքանալու համար, փոխարենը սառը քամի էր: Ես չոքեցի քարե բեկորների վրա: Ես սկսեցի հիասթափությունից լաց լինել, չէ` ոռնալ: Ամբողջ ուժով գոռում էի անարդարության վրա: Կյանքի սարսափ դեմքը սողունի պես մոտենում էր, և ես հազիվ տեսա դրան մշուշի վեջում: Զայրույթը պատեց աչքերս: Արցունքներս հօդս ցնդեցին: Կատաղած էի: Նա սլացավ իմ վրա: Զայրույթից ձեռքերով սեղմեցի մազերս ու չարության գոռոց արձակեցի: Գոռոցը սլացավ երկինքի ամենամութ կողմերը և կորավ սև ամպերի մեջ: Կատաղությունն ինձ ուժ տվեց, և ես կանգնեցի ասես վերալիցքավորված: Այն արդեն բավականին մոտ էր: Մազերս ձգեցի դեպի ներքև և նորից գոռացի դեպի կյանքը: Այն դեռ գալիս էր: Գլուխս ուժեղ ցավում էր, թողեցի մազերս ու սեղմեցի գլուխս: Գոռացի կրկին: Լարված ձեռքերս հպվում էին թաց մազերիս, իսկ շորերս թրջվել էին և ծանրացել, բայց տպավորություն կար, որ դա ինձ ուժ էր տալիս: Ես ճանկռեցի երեսս այնպես, որ այդտեղից սկսեց արյուն հոսել: Կյանքի չար ուժերը հասան ավելի մոտիկ: Դրանք հանեցին մի անտանելի ձայն, որն ուղղակի խլացրեց ինձ: Ես ուժեղ սեղմեցի ականջներս, ասես հույս ունեի փրկվելու այդ ձայնից: Կարմիր աչքերով նայեցի գետնին, գլուխս հետևեց աչքերիս և ասես կախվեց ներքև: Ես հավաքվեցի ու մի վերջին անգամ գոռացի ամբողջ ուժով, բայց նա արդեն շատ մոտ էր: Աղաղակս խլացրեց շուրջբոլորս: Ես նայեցի նրա աչքերի մեջ արհամարհական ու անհարգալի աչքերով: Աղաղակիցս աչքերը մեծացրեց, իսկ ճակատը` ճաքեց: Անարդարության հոտ էր գալիս: Խփվեց ինձ ու ասես միջովս ծանր անցավ: Ես կռացել էի, որ դիմադրեի, բայց ուժն այնքան մեծ էր, որ ոտքս մի քայլ ետ դրեցի դիմադրելու համար: Մնացի տեղում կանգնած, բայց հոսքը ասես չէր ուզում վերջանար: Այն սկսեց քրքրել ինձ և իմ մարմինը: Մաշկս քերծվում էր, շորերս` պատռվում: Քերծվածքները գնալով մեծանում էին և դառնում հսկա վերքեր: Կտոր առ կտոր պոկվում էր վրայիցս: Հոսքը գնալով թուլացավ ու սկսեց դանդաղել: Ժամանակիս կաթիլները սկսեցին քիչ թափվել և, ապա վերջացան: Մշուշը ցրվեց, իսկ սև ամպերը հեռացան: Արևը փոքր- ինչ սկսեց երևալ: Ես քրքրված մարմնով չկարողացա ոտքի վրա մնալ և ընկա քանդված բեկորների վրա: Արյունս քսվեց դրանց ու սողաց դեպի խորքերը: Արևը կպավ աչքերիս, ու ես ժպտալով փակեցի աչքերս...

Write a comment

Comments: 8
  • #1

    Նունե Մովսիսյան (Tuesday, 08 November 2016 09:58)

    Անանուն այցելու ջան, իսկ չես կարծում, որ կյանքը քեզ դավաճանել է, որովհետև...առաջինը դու ես դավաճանել իրեն:

  • #2

    Անանուն (Tuesday, 08 November 2016 10:47)

    Կներեք, բայց ճիշտն ասած ես չեի սպասում կարծիքների: Չեի սպասում որ դրանք ընդանրապես կլինեին:
    Ոչ, առաջինը այդ անարդար կյանքն է դավաճանել: Կապ ունի անգամ որտեղ ես ծնվում, որտեղ մեծանում ու ինչերի հանդիպում: Ես հասկանում եմ ձեր ասածի տեսանկյունը, բայց չեմ խոսում այն դեպքերի մասին, որը ստեղծվում է մարդու կամքով կամ ցանկությամբ: Ես ուզում եմ խոստովանել, առաջին անգամ եմ այտեղ նյութ որոշել թողարկել Ստեփանյան Դավիթի խորհուրդով, սակայն մի քիչ ամաչում եմ ներկայանալ:

  • #3

    Դավիթ Ստեփանան (Tuesday, 08 November 2016 11:15)

    Հիանալի է։ Սկիզբը կարդալով ես հասկացա, որ ներկայացվում է կյանքի դժվարությունը։ Բացի ադ ես զգացի, որ սկզբում մատուցված է այնպես, կարծես էլ չես կարող պայքարել դժվարության դեմ և արդեն հանձնվել ես։ Շատ գեղեցիկ էր ստացվել, երբ վերջում քաջությունը ստիպեց անել իր գործը և նա կանգնեց պայքարելու դժվարության դեմ։ Թեև նա պայքարեց՝ զոհվեց, բայց մեկ է հաղթեց իր ներքին ահռելի ցանկությամբ, քաջությամբ և իր անվախությամբ։

  • #4

    Վիկա Նավասարդյան (Wednesday, 09 November 2016 02:16)

    Խոսքերն իսկապես ավելորդ են: Հավատա կյանքը դեռ առջևում է և այն կժպտա քեզ: Կցանկանայի միանաիր մեր ամսագրի անձնակազմին: Անհամբերությամբ կսպասեմ քո այլ նյութերին:

  • #5

    Նորո (Wednesday, 09 November 2016)

    Իմ կարծիքով ռոմանտիկան և զագցմունքը չափից շատ է նյութի մեջ, դրանք թույլ չեն տա որ անպատրաստ կարդացողը հասկանա թե իրականում ինչ կա տողերի արանքում։ Քիչ են փաստերը։ Ես հասկանում եմ որ սա գրելու ոճ է։ Բայց այս ոճի համար ոչ համապատասխան թեմա է ընտրված։ Շատ կանում ինչ կա տողերի արանքում։ Քիչ են փաստերըսահուն էր գրված կարդացվում է մի շնչով։

  • #6

    Նունե Մովսիսյան (Wednesday, 09 November 2016 08:06)

    Ապրի Ստեփանյան Դավիթը, որը քեզ խորհուրդ է տվել միանալ մեզ: Ճիշտ է` մենք քեզ չենք ճանաչում, անանուն ջան, բայց հավատա, որ դա այնքան էլ կարևոր չէ: Կարևորն այն է, որ դու կաս, ապրում ես` մեզ հաղորդակից դարձնելով քո ապրումներին: Շնորհակալ ենք: Հա, ի դեպ, մենք քո գրածը հավանեցինք ու որոշեցինք տանել մեր գլխավոր կայք: Բարի գալուստ, mskh:

  • #7

    Gohar Hovhannisyan (Wednesday, 09 November 2016 11:26)

    Շատ գեղեցիկ Էմոցիաների արտահայտում: Կարծես այս նյութի մեջ ես մի ամբողջ ֆիլմ դիտեցի: Այնքան շատ զգացմունքներ և վառ արտահայտված, որ ուզեցի ապրել այս ամենը, ուզեցի զգալ այն ինչ պատկերել ես այս նյութում: Որպես ղեկավար, շատ ուրախ կլինեմ նորից կարդալ քո նյութերը: Եթե հնարավոր է էլի նյութեր հրապարակիր:

  • #8

    Նունե Մովսիսյան (Wednesday, 09 November 2016 12:17)

    Նորայր տղա, ոնց որ գեղարվեստական միջոցները խառնել ես պատմագրական փաստերի հետ: Պատմություն քիչ կարդա, մեր տղա: )