Իմ պարը քոնն է

 

 

Աստղ Կիրակոսյան 

Ավագ դպրոց 

10-2

Աստղ ջան, մի արտասվիր, որովհետև դու ինձ արտասվելիս չես տեսել: Չես տեսել, չես էլ տեսնի: Բայց դա չի նշանակում, որ ցանկություն չեմ ունեցել արտասվելու: Արտասվում եմ, երբ հուսահատված եմ լինում, երբ նեղանում եմ ինքս ինձնից: Ու այդ ժամանակ պահ է գալիս, որ ամեն բան ուղեղումս ճշգրտությամբ է շարժվում: Մեղավոր սիրտս թաքնվում է ինձնից հեռու, քանզի չեմ ուզում տեսնել այդ դավաճանին: Դավաճան հոգուս, գլխից, դավաճան իմ միջի մյուս անձին:  Ու գիտես ինչ, դու էլ վարվիր այդպես: Երբ զայրութն ու հուսահատությունը փակում են աչքերիդ լույսը, դու գլուխդ լարիր ու մտածիր:

 

        Մտածիր, որ եթե արտասվես կպարես նույն պարը, ինչը, որ պարում են բոլորը: Ես գիտեմ դու լավ ես պարում: Քո պարն ուրիշ է, ուրիշինից էլ ուրիշ: Էլ չարտասվե՛ս:

Write a comment

Comments: 0