Շնորհավոր տոնդ, կրթահամալի՛ր

Վիկա Նավասարդյան

Գոհար Հովհաննիսյան

 

Ես Գոհար Հովհաննիսյանն եմ, սովորում եմ այստեղ արդեն հինգ տարի։ Երբ առաջին անգամ մտա կրթահամալիր, ընդհանրապես տեղյակ չէի` որտեղ եմ եկել, ուր եմ ընկել։ Ես շատ էի ուզում ամսագիր հիմնել, բայց ինչ-ինչ պատճառներով չէր ստացվում։ Հետո ես հավաքեցի ընկերների մի խումբ, ու սկսեցինք միասին աշխատել։ Ձեռք բերեցինք հաջողություններ։ «Գրապտույտը» ինձ համար ինքնահաստատման միջոց է։ Ես սովորեցի խմբային աշխատանք կատարել, սովորեցի օգնել ընկերներիս, սովորեցի ազատ շարադրել մտքես։ Այս ամենի համար շնորհակալ եմ կրթահամալիրին, որ ինձ ամսագիր ստեղծելու հնարավորութուն տվեց: 

Վիկան իմ ընկերուհին է, ես եմ նրան խորհուրդ տվել, որ գա և համագործակցի մեզ հետ: Լսենք Վիկային:

Ես էլ Վիկտորյա Նավասարդյանն եմ, կրթահամալիր եմ եկել այս տարի: Այս մի քանի ամսում իմ կյանքում շատ փոփոխություններ եղան։ Սկսեցի համագործակցել «Գրապտույտ» ամսագրի հետ։ Ինքս շատ փոխվեցի, դարձա ավելի ազատ, ավելի անկաշկանդ, հետաքրքրություններս փոխվեցին:

Մենք միասին ցանկացանք շնորհավորել տոնդ, կրթահամալի՛ր։ 

Write a comment

Comments: 0