Լուսինը մի հատ, աչքերը զույգ ու դժբախտ

 

 

Աստղ Կիրակոսյան 

Ավագ դպրոց 

10-2

      Մարմնի և հոգու կռիվ ու ջաղջախված ձեռքեր, որ բարին են փնտրում: Զայրացավ ու ջարդեց ամեն թաց ապակին, որ իր ձեռով էր լվացել: Ու ափսոսանքից, թե ցավից կտրեց իր վարսերը, որոնց այդքան շատ էր սիրում ու ուշադիր խնամում էր ամեն գիշեր սիրուն հաելու առջև: Այրեց բոլոր թերթերը, որոնց վրա ամիսներով ջանասիրաբար ստեղծագործել էր:

     Անկողինը լվացել ու փռել էր, որ երեկոյան անուշ ննջի... Դառը, սև սուրճը շփեցի վրան ու դեն գցեց: Կատաղություն, որ ոչ մի կենդանու բնազդի մեջ չկա:

Շորերը սև, լուսինը մի հատ աչքերը զույգ ու դժբախտ:

ԵՎ վաղ, թե ուշ ոչնչացնում ենք այն ինչը տարիներ իվեր կառուցել ենք:

Թագուհու երանելի արքայությունից հեռացել էր արքան:

Write a comment

Comments: 0