Իմ բիզնես նախագիծը

Դավիթ Ստեփանյան 

Ավագ դպրոց

10րդ դասարան

 

Ես Դավիթն եմ Ստեփանյան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սան եմ: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ինձ համար երկրորդ տուն է: Այստեղ ես ստանում եմ այլընտրանքային կրթություն, կրթվում եմ` ունենալով յուրահատուկ մտածելակեպ. այն ոչ ստանդարտ-ռոբոտական է: «Գրապտույտ» ամսագրի հիմնադիրներից մեկն եմ, ի դեպ, ամսագրի անվան հեղինակը ես եմ: Սովորում եմ կրթահամալիրում, որովհետև այստեղ սովորելը ինձ համար հետաքրքիր է: Օրինակ՝ այս շաբաթ կրթահամալիրում տոն է՝ սկսվել են Սեբաստացու օրերը: Սեբաստացու օրերին անցկացվում է «Սեբաստացի Մոլ» նախագիծը` աշակերտները ներկայացնում են իրենց պատրաստածը և փորձում վաճառել այն: Անցած ուրբաթ ես իմացա այս նախագծի մասին և ոգևորվեցի: Նախագծի ընթացքում սկսեցի վաճառել ֆրեշներ և ադի-բուդի: Ի դեպ, շատ շահութաբեր է: Մենք արդեն վաստակել ենք բավականաչափ գումար:

Իմ կարծիքով, շատ կարևոր է, որ կրթահամալիրը մեզ տվել է բիզնես սկսելու հնարավորություն: 

 

Write a comment

Comments: 0