Անհասանելի պատկերացումներ

Անանուն

Երբ դու նստած երազում ես, մտածում, թռչում երկնքում, դու պատկերացում անգամ չունես մտածածիդ թերությունների մասին: Օրինակ` կյանքը դավաճանում է քեզ, իսկ դու  չարով լցված ուզում ես վատություն անել` վնասելով նրա սիրած մարդկանց: Ես սովորել եմ ողջ կյանքս չկռվել և փորձել խնդիրները լուծել խոսքով: Ես գիտեմ, որ ուժեղ եմ, բայց երբեք չեմ դիմել ուժով հարցեր լուծելուն: 

Հիմա նստել ու մտածում եմ. «Ի՞նչ անեմ, համարձակորեն գնամ ու համբուրեմ ինձ դուր եկած աղջկա՞ն»:

Բայց, ախր, երբ հանդիպում եմ նրան, սիրտս սկսում է արագորեն բաբախել, ոտքերս ասես ինձ դավաճանում են ու սկսում են դողալ: Ես ստիպված եմ լինում հենվել, որ զգալի չլինի ծիծաղելի պահվածքս:

Ուզում եմ ասել, որ մտածելն ու գործելը լրիվ այլ բաներ են: Պատկերացումներդ հանգիստ կարող են թույլ տալ, որ դու գնաս ու թռչես բարձրահարկ շենքից: Բայց կանգնելով մտածածդ վայրում, դու հասկանում ես, որ դա այնքան էլ հեշտ գործ չէ:

Իմ պատկերացումներում ես շատ բանի էի հասել, բայց երբ արթնացա, հասկացա, որ կյանքս կառուցել եմ անիրական մտքերի վրա: Իմ մտքերի և երևակայության պատճառով կորցրի սիրելիիս, և… ես անգամ չգիտեմ` վերադառնալով իրական կյանք և զրոյից կառուցելով նոր կյանք, արդյոք ես հետ կբերեմ իմ միակին:

Դե, հա, ես հիմարություն եմ արել, որի պատճառով արդեն տասնյակ գիշերներ չեմ քնում: Ժամանակ առ ժամանակ ելնում ու գիշերվա կեսին զբոսնում եմ փողոցներով` չկարողանալով հանել նրան մտքիցս:

Բայց ես գիտեմ` ինչ կանեմ, ես կկառուցեմ իմ նոր, իրական կյանքը: Ես դա կանեմ` հիմնվելով պատկերացումների վրա, բայց իրականացնելով դրանք: Օրինակ` ուզել եմ միշտ գնալ և համբուրել նրան, չէ՞: Ես կգնամ ու կանեմ դա: Ես կփոձեմ ուղղել սխալներս:

Իսկ միակ պատճառը, որ ես պարտավոր եմ սկսել իմ կյանքի իրական և պինդ շենքի կառուցումը` սերն է: Սերն է, որն ի վերջո մեզ մարդ է դարձնում: Սերը մի բան է, որի համար անգամ արժե մեռնել… չէ՛, դա շատ հեշտ է… որի համար արժե ապրել և ապացուցել աշխարհին, որ կյանքը, ի վերջո, հիանալի է: 

Write a comment

Comments: 4
  • #1

    Նունե Մովսիսյան (Wednesday, 23 November 2016 08:43)

    Անանուն ջան, դու էս ինչ լավ անանուն ես...Ինչ կլինի, վեր կաց, մի օր արի մեզ մոտ` կրթահամալիր, որ քեզ տեսնենք, էլի: Արի, հա՞...

  • #2

    Շուշան Եփրիկյան (Thursday, 24 November 2016 01:23)

    Չգիտեմ՝ ով ես դու, բայց գրածդ շատ հավանեցի, ու ցանկանում եմ, որ կյանքումդ ՝ այս նոր կյանքումդ, հասնես այն ամենին, ինչի մասին երազում ես:

  • #3

    Gohar Hovhannisyan (Thursday, 24 November 2016 01:26)

    Անհասանելի պատկերացումներում մենք հասնում ենք շատ բանի, բայց դա չի նշանակում, որ մենք դա չենք կարող անել իրականում։ Պետք է մեծ ուժ, հավատ քո հանդեպ։ Ու կարող եմ նաև ասել, որ կյանքը զրոյից սկսելով ոչ ոք, ոչ մի բան ետ չի բերի, բացի սեփական հանգստությունից։
    Իսկ վերջին տողերը, որտեղ ասվում է, որ սիրո համար արժե ապրել և ապացուցել, որ կյանքը ի վերջո հիանալի է, այդ նախադասությունը շատ հուզիչ էր և հիանալի ավարտ այսպիսի ստեղծագործության համար։

  • #4

    Tigran Abazyan (Thursday, 24 November 2016 01:32)

    Դու շատ համարձակ տղա ես: Եթե ուզես կարող ես ամեն ինչ անել: Դու քո կյանքի համար բացեցիր սերը և հասկացար, թե դա ինչպիսի հիանալի զգացմունք է: Քո տեքստով դու բնութագրեցիր ինքդ քեզ:Բնութագրեցիր քո սերը: Եվ ես համոզված եմ, որ դու կհասնես քո նպատակին կստեղծես քո կյանքը սիրո հիմքով և կդաենաս իրական մարդ: