Բուժիչ քրտինքը

Վիկտորյա Նավասարդյան

10-1

 

Վաղը Խաչոն դաշտում պետք է օգնի հորը։ Առավոտյան արթնացավ ու զգաց, որ հիվանդ է։ Հայրն ասաց․

―Մնա տանը, Խաչո՛, ես մենակ գլուխ կհանեմ։

Խաչոն ուրախացավ․ ծանր էր լինելու աշխատանքը, բայց խղճաց հորը, երբ պատկերացրեց նրան մենակ դաշտում աշխատելիս։ Վազեց հոր հետևից։

Երեկոյան աշխատանքից հոգնած Խաչոն, ճակատից մաքրելով քրտինքը, հորն ասաց․―Հայրի՛կ, ես արդեն առողջ եմ․ ո՞վ բուժեղ ինձ։ Հայրը ժպտալով նայում էր որդուն։

―Գիտեմ՝ ինձ աշխատանքի քրտինքը բուժեց։

Իմաստու՛ն Խաչո։

©Վադիմ Մարտիրոսով

Write a comment

Comments: 0