Կատաղած շան մասին

Վիկտորյա Նավասարդյան

10-1

նկարը՝ հեղինակային

Մի անգամ Խաչոն հոր հետ գնաց հարևան գյուղ։ Ճանապարհին մի շուն հաչեց նրանց վրա։ Մոտեցավ շան տերն ու գլուխ գովեց, թե իր շունը ոչ մեկին չի սիրում, կատաղած հաչում է ու կծում բոլորին։

 Երբ նրանք հեռացան, Խաչոյի հայրն ասաց․

―Մի բան է, երբ քո տունն ես պաշտպանում, այլ բան՝ երբ առանց պատճառի կատաղությունդ թափում ես անմեղ մաերդկանց վրա։ Հիշի՛ր, Խաչո՛։

―Տուն վերադառնալիս կրկին հանդիպեցին շան տիրոջը։

Խաչոն հարցրեց․

―Էդ ո՞նց է շունդ չի հաչում։

―Շունս սատկել ,―պատասխանեց տերը։

―Ինչի՞ց։

―Չհասկացա․ հաչե՜ց, հաչեց ու շունչը փչեց։ Երևի ինչ֊որ բան էր կերել։

Երբ հայր ու որդի արդեն հեռացել էին, Խաչոն հարցրեց․

―Հայրի՛կ, կատաղությունը կերավ շանը, չէ՞․․․

Իմաստու՛ն Խաչո։

©Վադիմ Մարտիրոսով

 

Write a comment

Comments: 0