Ո՞ւմ հավատալ

Դիանա Տատինցյան 

10-1

Կյանքի ամեն փուլ հիշվում է յուրովի:Մարդիկ, ովքեր հանդիպում են այս փուլերում նույնպես տարբեր են: Մեկը լավ հիշողություններ է տալիս, մյուսը՝ վատ: Մեկը լինում է հեղափոխիչ, ու տալիս թևեր, հանում վերև , ավելի ու ավելի, իսկ մյուսը կտրում դրանք, քեզ գետնին տապալելով:Սուտ է այն խեսքը, որ ժամանակը բուժում է վերքերը: Այն ուղղակի տալիս է նոր՝ ավելի ուժեղ ցավ, որը բթացնում է ներսումդ ապրող մարդուն, ու դու դառնում ես ռոբոտ: Երբ ավելի մեծ ու բարդ խնդիրների առաջ ես կանգնում սկսում ես հասկանալ այն մարդկանց , ովքեր այն ժամանակ քեզ ասում էին,որ բարդացնում ես իրավիճակն ու պիտի ամեն ինչին թեթև նայես, բայց դու պնդում էիր որ քեզ ոչ-ոք չի կարող հասկանալ, հրաժարվում էին ցանկացած խորհրդից ու հուսադրումից: Քեզ ուղղակի անհրաժեշտ էր, օդի նման պետք էր, որ խոսես, ասես թե մեջդ այրող կրակը ինչից է, ոնց ես քւզում գոռալ, լացել , ասել որ ցավում է ու խնդրել, որ դադարեն հարվածել մեջքից, էլ այլևս անդիմադրելի է ցավը: Բայց չէ, դու հպարտ մարդ ես: Չպիտի ցույց տաս զգացածդ, լսածդ, ցավդ, տառապանքդ ու հոգնածությունդ: Պիտի ապրես, բոլորի կամքին հակառակ: Ու անցնում է որոշ ժամանակ, նոր ցավեր չեն գալիս գալիս, իսկ հինը բթանում է: Գալիս են մարդիկ, ովքեր փոխարինում են դավաճաններին, բայց մեջդ մի թյուր կասկած թույլ չի տալիս լինել ազատ: Բայց դու վստահում ես ու ամենը կրկնվում է նորից ու նորից։ 

Write a comment

Comments: 1
  • #1

    Վիկտորյա Նավասարդյան (Monday, 21 November 2016 01:22)

    Համաձայն եմ քեզ հետ Դին ջան։ Խոսքերդ սրտիցս էր։