Բարությունը հենց իմ ուժն է

Գոհար Հովհաննիսյան 

10-1

Գիտե՞ք, ինձ շատ հաճախ հարցրել եմ թե արդյոք ուժեղ լինելու համար ես պետք է հրաժարվել բարությունից։ Իսկ հիմա գիտեմ։ Բարությունը հենց իմ ուժն է, պետք չի հրաժարվել այն միակ բանից, ինչից  գլուխ եմ հանում, հպարտանում եմ։ Ցույց կտամ բոլորին, որ բարությունը դա հզոր զենք է։ Թող մարդիկ հասկանան, որ դրանով հնարավոր է ապրել ուրախ, չպետք է ամաչել բարությունից։ Եթե մարդ չի կարողանում գնահատի այն, ինչ ես անում եմ իմ բարությամբ, ինչ համբերում եմ, դիմանում միակ հույսով, որ մարդը կփոխվի, ուրեմն այդ մարդը ուղղակի քիչ է տեսել իմ նմաններին և դա իր խնդիրն է։ Պարտավոր չեմ տխրել նրանից, որ քչերն են հասկանում ինձ։ Դա իմ զենքն է, իմ միակ ուժը, հպարտությունը։ Ես կաշխատեմ ամբողջ ուժերով պահպանեմ իմ այդ հատկությունը։ Շնորհակալ եմ ամբողջ սրտով իմ մոտիկ ընկերներին։ 

Write a comment

Comments: 0