Գովերգում եմ (վերլուծություն)

Վիկա Նավասարդյան

Ավագ դպրոց

10-1 դասարան

 

Նյութի աղբյուրը՝ այստեղ։

 

 

Գովերգում եմ

Գովերգում եմ այն խարույկը, որ բնա՜վ չի մտահոգվում, թե իր մահն է իր իսկ բոցը:

Գովերգում եմ ես այն մորը, Որը ծնում և չի հոգում,

Թե ո՞ւր պիտի տեղավորի առանց այն էլ նեղ սենյակում  նորածընի օրորոցը:

Գովերգում եմ ես այն օրը,  Որը գալիս ու տալիս է,

Ինչ երազել-տենչացել են ձիգ տարիներ:

Գովերգում եմ ես այն նորը, որը ոչ ոք չի հորինել…

Գովերգում եմ ես այն լավը,

Որ մեռնում է նրա մասին չցավելուց,

Եվ այն ցավը,

Որ ծնվում է շատ սիրելուց.

Եվ այն սերը, որ ո՛չ կույր է,

Ո՛չ էլ՝ դիտմամբ՝ ակնոցավոր.

Գովերգում եմ և այն լուսե գաղափարը,

Որ չի դառնում նեղ կաղապար.

Այն կասկածը, որ ծնվում է հեգնող ցավով,

Հետո դառնում մի անկասկած ճշմարտություն

Ու բաց անում նոր ճանապարհ…

Գովերգում եմ այն երա՛շտը, որ մղում է ջրանցք շինել,

Այն ջրա՛նցքը, որ չի շինվում արյան գնով,

Այն արյո՛ւնը, որ թափվելիս զուր չի թափվում,

Այն թափվե՛լը, որ վերստին հավաքվելու հնար ունի,

Այն հնա՛րը, որ չի խաբում,

Այն խաբե՛լը, որ մղում է չեղած ճիշտը որոնելու,

Որոնո՛ւմը, որ ի վերջո չի հասցընում մոլորումի,

Մոլորո՛ւմը, որ ակամա վերջանում է մի նոր գյուտով…

…Եվ, վերջապե՛ս, գովերգում եմ գովերգումը:

Թող բա՜ն լինի գովերգելու…

 

Կարդալով Սևակին հասկացա, որ նա կարողանում է գնահատել, իսկ դա կյաքնի բարձրագույն արժեքներից մեկն է։ Նա գովերգում է այն մարդկանց, ովքեր ապրում և ուրախանում են իմանալով, որ իրենք են հենց իրենց բոցը։ Նա գովերգում է այն մորը, այն կնոջը, ով չի հոգնում երեխա ունենալուց, ով չի մտածում իր մարմնի մասին, այլ մտածում է կյանք պարգևելու մասին։ Նա գնահատում և գովերգում է լավւթյուն անող ջուրը գցողներին։ Եվ նմանատիպ շատ ու շատ բաներ է գովերգում։ Նրանից սովորեցի գնահատել ամեն մանրուքը, գնահատել այն չնչին մանրուքները, որոնք շատ դժվար է նկատել։ Շնորհական եմ մեր հերթական հանճարեղ բանաստեղծին։

Write a comment

Comments: 0