Շնորհակալ եմ ինձ, որ գտա ու ընդունեցի քեզ

Երբ դու ինձ հետ ես, և ես վստահ եմ, որ դու ինձ հետ ես, ես հանգստանում եմ: Երբ որ քեզ զգում եմ իմ կողքին, ինձ մոտիկ, և գիտակցում եմ, որ դու ինձ հետ ես անգամ, եթե մերժում եմ քո գոյությունը իմ կյանքում, իմ առօրյայում` ես ինձ ավելի ուժեղ եմ զգում: Քեզ հետ  ես ինձ ավելի հաստատուն եմ զգում: Անգամ եթե դու միակը չես, անգամ եթե դու շատ ես, հասանելի ես, թանկ ես, անգամ եթե քեզ չունեմ, գիտեմ, որ դու իմն ես:

Իմն ես, անգամ եթե գոյություն չունես: Իմն ես, անգամ եթե վտանգավոր է քեզ հետ լինել:

Քեզ հետ բարելավում է իմ տեսողությունը, լսոողությունը, ինքնազգացողությունը:

Քեզ հետ ես ինձ շատ լավ եմ զգում, ես դառնում եմ անկեղծ, պարզ ու հասկանալի: Քեզ հետ ավելի պարզ է դառնում ճանապարհս, հաջորդ քայլս: Քեզ հետ ավելի ճիշտ եմ հասկանում ներկան, ավելի սառնասիրտ եմ վերլուծում անցյալը ու ավելի գեղեցիկ ու հարմար եմ պլանավորում ապագաս:

Շնորհակալ եմ ինձ, որ գտա ու ընդունեցի քեզ:

Write a comment

Comments: 2
  • #1

    Անտուան Մելքոնյան (Wednesday, 04 January 2017 15:06)

    Նորայր ջան, հալալա: Ասենք էսքան բան, թաքնված մի երկու տողերի արանքու՞մ: Վստահ եմ, որ դու քո ուզածը կարողացար փոխանցել, ցույց չտալով թե ինչի մասին է իրականում խոսքը: Սենց մոտեցում ես դեռ չէի տեսել, ապրե՛ս:

  • #2

    Նունե Մովսիսյան (Sunday, 08 January 2017 06:34)

    Վայ, Նորայր ջան, Նորայր...