Ձմռան տաքություն

 

 

Աստղ Կիրակոսյան 

        Այսօր ու այս պահին ես վստահ եմ, որ լինելն ավելի տխուր է, քան չլինելը, բայց պետք է լինես, որ վերջանաս: Որքան հիասթափություն կա իմ աչքերում,  մաշկիս մեջ ու մաշիս վրա: Փշաքաղվեցի... Ու երկինքն էլ է փշաքաղված: Ձմեռ է, բայց շուտով անձրև կգա: Անձրևն ավելի մեծ տխրություն է պահանջում, քան հալվող, թաց ձյունը: Քնած ու մերկ, դուրս գալ բակ, հույսով, որ ամեն դժբաղտություն անձրևը կմաքրի, ամեն հիվանդություն կբուժի և թիթեռնրը, որ մեկ օր էլ չապրեցին, կրկին կկենդանան: Մի փոքր ուշ տխրությունը սառեց: Պատուհանի վրա թափվեցին մեկ-երկու ձյունիկներ: Ու երբ ուզեցա մոտենալ, նրանք հալվեցին: Խաբեց..

     Ու որքան անտարբեր էր արևը, որ թաքնվել էր ինձանից, իմ պատուհանից ու իմ սենյակից: Առանձնապես տխուր չեմ, չէ´... Ողղակի բան եմ հիշել...:

Write a comment

Comments: 0