Այս ի՞նչ է ինձ հետ կատարվում

Անտուան Մելքոնյան

10-3 դասարան

Գրված է թղթի վրա

Ամանօրյա օրեր… ուռա՜: Չէ՛… այսպես էլ չի կարող լինել: Ճոխ սեղաններ, իսկ ես գոնե մեկ անգամ կուշտ փորով հաց չեմ էլ կերել: Կարելի է ասել, թե ես գրեթե չեմ էլ կերել: Օրական ուտում եմ մեկ անգամ ու միայն իմ պորցիայի կեսը: Գիտեմ… անգամ նիհարել եմ: Զզվեցրիք արդեն ձեր տոներով: Քունս… ես քնում եմ օրական իննը ժամ: Առաջին հայածքից շատ նորմալ է, բայց ես արև չեմ տեսնում: Հիմա ճիշտն ասած սիրտս ցավում է: Չգիտեմ ինչից է: Գիտեք, հիմա ես նստած եմ իմ սեղանի առջև, ու հիմա ինձ սեղանիցս նայում են տասնվեց գանգ, ասես ցանկանում են կիսվել ինձ հետ: Լուսավորությունս ապահովում է միայն մեկ մոմ: Նայում եմ ժամին՝ չորսն անց երեսունհինգ: Օրերն այնքան կարճ են… այնքան շուտ է մթնում… օրերի սկիզբն ու վերջը ինձ համար փոխվել է: Ես արդեն զգում եմ, որ տասներկուսից հետո օրը փոխվում է: Դրանից ժամանակային զգացողությունս էլ է փոխվել: Իմ արթուն գիշերային տասնվեց ժամը բաժանվել է երկու մասի՝ մի կեսն ամսի յոթն է, մյուսը ութը: Հիմա էլ եմ սոված: Ախորժակ չունեմ, իսկ սառնարանում այնքան բան կա: Կործանվում եմ: Հիմա ես ունեմ երաժշտություն իմ սենյակի չորս պատերի մեջ, ոտքերիս տակ ընկած, քնած է շունս, ով մինչև երկուսը ինձ հետ անցկացրեց: Ունեմ դիմացիս դրված գանգերն ու թուղթ ու գրիչը: Ետևումս դրված են կիթառներս: Ես այնքան բան ունեմ… բայց մեկ է, մի բան փուչ է, դատարկ:

Write a comment

Comments: 1