Եկեք խոսենք կարևորից

Վիկա Նավասարդյան

10-1

նկարը՝ հեղինակային

Եթե ուզում ես խոսենք կարևորից, խնդրեմ, խոսենք։ Չնայած այդ հասկացությունը այնքան բազմիմաստ է։

Մենակությունը այդքան էլ վախենալու բան չէ։ Վախենալու է 21-րդ դարում քաղցկեղից մահանալը, վախենալու է ամբողջ գիշերը ցավից չքնելը, որը սողում է մաշկի տակ ու կրծում է քեզ: Իսկ դու գերեզման ես փորում «հեռացված ես» խոսքից  կամ «արի մնանք ընկերներ» բառերից։ Ասում ես, թե  վախենալու է ճակատագրի և ժառանգության ետին պլանում մնալը։ Ասում ես` բնակարա՞ն չունես բազմահարկ շենքում, կոմունալ վարձե՞րն են վիզդ խեղդում։ Իսկ մի ժամանակ, եթե իհարկե հիշում ես, թեյի մեջ մուրաբան էլ էր հերիք , տատիկի թխած տաք բլիթների մասին էլ չասեմ։  Ասում ես, որ շուրջդ միայն հիմարներ են և ցրված մարդիկ կամ սարսափներումդ դատարկ մարդկանց դեմքեր ես տեսնում։ Հավատա, վախենալուն մայր կորցրած ինը երեխայի կյանքն է կամ, երբ մայրը չի թողում, որ երեխան ծնվի։ Վախենալու է տեսնել, թե ինչպես է աշխարհն իր մեջ չարություն կրում կամ ինչպես են ընկերները հաջորդում միմյանց`  մեջքիդ հարվածելու պատճառով։

 Եթե ուզում ես, արի  խոսենք կաևորից, արի խոսենք բարուց։ Խոսենք, թե ինչպես, անկախ ամեն ինչից, կարելի է և պետք է լինել բարի, խոսենք, թե ինչպես, կյանքի հարվածներից հետո կարելի է և պետք է մնալ անկեղծ... 

Իսկականի՞ց ուզում ես խոսել կարևորից, հիանալի է, արի նստիր, խոսենք, թե չէ, խռովելս որն է։

Էլ ինչի՞ց ես ուզում խոսենք, դու միայն ասա...

Write a comment

Comments: 0