Վախն ու ծիծաղն այնքան նման են…

Անտուան Մելքոնյան

Ավագ դպրոց

10-3 դասարան

   Մարդիկ վախենում են, սարսափում: Ես էլ եմ սարսափել: Դժավությունները չեն դադարել ու չեն էլ դադարի, բայց հարց է թե ինչպես կնայենք դրանց մենք: Մարդիկ կարող են լինել ծայրահեղ դաժան ու սառնասիրտ, բայց միևնույն ժամանակ ուրախ, երջանիկ և ծիծաղով լցված: Ծիծաղի ու դաժանի բաժանողը մի բարակ թաղանթ է, որը կպնելուն պես պատռվում է: Դաժանի տարբեր փուլեր կան, որի հետ հավասար աճում է ծիծաղի և լրջության աստիճանները: Սա ճիշտն ասած նման է դառնում ցնդած մարդու արարքի, բայց հենց դա է փրկում լրջությունից: Օրինակ կյանքի դժվարությունները քեզ ստիպում են գնալ դաժանագույնս քայլերի, որը բնականաբար հենց դու ես ընտրում: Դու սկսում ես խաղալ ինչ որ արարածների կյանքի հետ: Ինչքան լրջություն… դու ընդունակ ես այդպիսի դաժան քայլերի: Հա, գիտեմ չափազանց դաժան է խաղաղալ կյանքի հետ միայն քո իսկ թեթեվանալու համար: Լրջության հսկայական հոսքը պատում է քո դեմքը, մեկել հոպ, դու կպնում ես թաղանթին: Մենախոսություններ, մեկել սկսում ես ծիծաղել հենց դաժանի վրա: Առաջին հայածքից դա անհեթեթ է, երբ տեսնում ես, թե մեկը մի հիմմարություն է արել և հիմա կանգնած դրա առջև ծիծաղում է, բայց դա չափից ավելի լրջության ու մեղքի զգացումից է: Ուղղակի պետք է գտնել ծիծաղի կետը: Կապրեմ և կծիծաղեմ հենց դժվարությունների երեսին: 

Write a comment

Comments: 0