«Գրապտույտը»՝ ինքնաարտահայտման հարթակ

Վիկա Նավասարդյան

10-1

նկարը՝ հեղինակային

 

Իմ սիրելի «Գրապտույտ», այս կարճ ժամանակահատվածում հասցրեցիր դառնալ առօրյայիս մի մասը, հասցրեցինք ընկերանալ ու լեզու գտնել իրար հետ: Հիմա կասեն, ո՞վ է այս աղջիկը, որ ընկերացել է ամսագրի հետ, և ես կպատասխանեմ, դա ես եմ: Կյանքս ինչ որ չափով հեշտացավ քո հայտնվելուց հետո: Երբ գիշերը չեմ կարողանում քնել, և մտքերս են ուզում դուրս պրծնել, դու ես հասնում օգնության, կիսվում եմ քեզ հետ և հանգիստ քնում: Ավելի ազատ եմ դարձել քո շնորհիվ, ավելի հեշտ և անկաշկանդ արտահայտվել: Ցանկանում եմ ընկերներիս շնորհակալություն հայտնել քեզ ստեղծելու համար...

Write a comment

Comments: 0