Զեփյուռս գնաց․․․

Դիանա Տատինցյան

10-րդ դասարան

Փոթորիկը ավերում է ամեն բան: Իսկ եթե այդ փոթորիկը ներսումդ է: Իսկ եթե քո մեջ է ավերվել ամեն բան: Մարդիկ են ստեղծում հոգի փոթորիկը, բայց ոչ իրենց ցանկությամբ իրենց համար, ուրիշի համար են ստեղծում փոթորիկներ: Ցավը նրանումն է, որ ոչ ոք չի կարող խուսափել այդ փոթորիկից: Տարօրինակ է, երբ այն մարդիկ ովքեր չեն ստեղծել փոթորիկոչ ոքի համար, ամենաշատ փոթորիկներն են ստանում: Ես ստեղծել եմ փոթորիկներ, բայց ստացել եմ կրկնակին: Իմ տված փոթորիկները գուցե ցավեցրել են, բայց եղել են անկախ իմ կամքից: Ես տվել եմ փոթորիկ, երբ սիրել եմ ու սիրել են ինձ, տել եմ երբ ցավեցրել են ո ես՝ ցավից այրվելով տվել եմ ցավս մարդկանց, ովքեր կողքիս էին ու օգնում էին ինձ: Ինձ տվել տվել են գրավիչ քանի ու մեղմ զեփյուռ, ես այն պահել եմ ներսումս ու հոգ տարել, փայփայել եմ ինձ հրճվանք տվող զեփյուռը: Բայց մինչև ե՞րբ: Մինչև այնժամ, երբ զեփյուռը ներսս գցողը գնաց, թողնելով ինձ ու քամիս մենակ ու անօգնական: Իմ զայրույթը բախվեց զեփյուռի զայրույթին, ու երկուսս էլ մեծացանք ակնթարթորեն: Փոթորիկս տվեցի մարդկանց, մասնատեցի ու բաժանեցի, իսկ իքս քարացա դատակությունից... Իմ ներսում եղած զգացողությունը գնաց... Զեփյուռս գնաց...

Write a comment

Comments: 0