Գրապտույտը՝ ինքնազարգացման միջոց

Գոհար Հովհաննիսյան

Դավիթ Ստեփանյան

10րդ դասարան

 

 

«Գրապտույտը» շատ հարմար  ինքնաարտահայտման միջոց է: Դու կարողանում ես` 

  • մտքերդ արտահայտել
  • իմանալ այլոց կարծիքը
  • բարելավել մտածողությունը
  • ինքնազարգանալ՝  կարդալով այլոց

Այս ամսագրում մենք ունենք անհատական վիրտուալ էջեր,, որտեղ արտահայտում ենք ինքներս մեզ, կարդում մեր ընկերների նյութերը ու փորձում հասկանալ, թե ինչը այն չէ։

Մենք ոչ միայն կարողանում ենք ինքնազարգանալ՝ արտահայտելով սեփական մտքերն ու հույզերը, այլ կարողանում ենք մեզ տեսնել կողքից և հասկանալ  մեր թերությունները։ 

Այս ամսագիրը դիմացինին օգնում է հասկանալ մեր աշխարհը, մեր ներաշխարհում կատարված փոփոխությունները։ Սա նաև հոգեբանական հարթակ է։

Դե, իհարկե, մենք ունենք մտքերը ճիշտ ու գրագետ շարադերլու հետ կապված որոշ խնդիրներ։ Բայց դա, մեր կարծիքով, ժամանակի հարց է: Համենայն դեպս, սկզբում մենք շատ ավելի վատ էինք գրում, քան հիմա:

 

 

Write a comment

Comments: 0