Արժանապատիվ մեռնելու մասին

 

 

Աստղ Կիրակոսյան 

   Տարբեր են, տարբեր, բայց բոլորը թարս են, ինչպես ես: Իդեալ ունեն՝ շիտակության անձեռնմխելի գործոնը: Ով գիշերը չքեց, աշխատանքի մեջ խրվեց ու ելք չի էլ փնտրում, նա կգնահատվի: Կգնահատվի  մի քանի թղթադրամով ու սաստիկ կարծիքներով: Այդ ծանր բարձրունքին հասենլու ճանապարհին քեզ անընդհատ փնովելու են: Մի՛ կաշկանդվիր: Նույնիսկ կծաղրեն, բայց մի կոտրվիր: Ու ժողովուրդը նախանձելու է քեզ: Սկսելու է ատել, զզվել քեզանից, բայց երազելու է նմանվել քեզ: Ամենքը բարի չի կարող լինել:  Վատից վատն էլ կա, բայց մենք նրանց հետ գործ չունենք: Իրենց համար այն ինչ դու ես անում երազանք է, բայց նրանց նոռմերում չկա մի տող պայքարելու մասին: Կսովորեն քիչ, կաշխատեն քիչ, կվաստակեն հազիվ... Սկզբից մաշկի քսուկ քսան տարեկնների համար, հետո երեսուն, հետո քարասուն... Կամ ծխախոտը՝ սկզբից թունդ, հետո միջին, հետո թույլ ու քիչ: ԵՎ բացի քսուկներից, կամ ծխախոտներից ոչ ինչ ձեռք չեն բերի, ոչ մի բան չի փոխվի: Որպեսզի ոչ մեկի վատ դատողության՝ դանակի տակ չնկնեն, ապրում են աննկատ ու մեռնում են թաքուն: Ձգտումը գործողություն է, ձգտումը երազանք չէ: ԵՎ ոչ մեկ էլ չի նախանձի, ինչի՞ն նախանձեն, եթե ոչ մի  նոռմ չի խաղտել: Ոչ ոք վատը չի խոսի... Ու կմեռնես արժանապատիվ, ոչ մի բան չթողնելոով ու ոչ մի բան չունենալով: Դու ոչ ոքի առաջ պարտք չես ունենա, բայց կապսոսաս կյանքդ, որ չսկսված վերջացավ: Դե ապրիր գյատևելով ու բոլորի առաջ, բացի քեզանից, արժանապատիվ վերջացիր:

      Ոչ մեկի դանակից մի վախեցիր... Քոնն ամենասուրն է: 

Write a comment

Comments: 0