Կլոր, թե սուր սեղան

Նորայր Ասատրյան

10-1

Հունվարի 16-ին, Կլոր սեղանի ժամանակ, սովորողները  ներկայացնում էին իրենց ուսումնական ամսագրերը: Մեր ամսագիրը՝ Գրապտույտը, նույնպես ներկացանում էինք: Նշեմ, որ Գրապտույտը մեզ համար ոչ թե  գնահատական ստանալու միջոց է, այլ մեր առօրյայի մի մաս: Մենք՝ ամսագրի անդամներով, նաև շատ մոտ ընկերներ ենք  և մեր ամսագրին շատ լրջությամբ ենք մոտենում: Յուրաքանչյուր նյութի մեջ մենք դնում ենք մեզանից մի մասնիկ: Կլոր սեղանի ժամանակ մենք ուզում էինք մեր ամսագիրը ներկայացնել հնարավորինս լավ, ուզում էինք ցուցադրել մեր աշխատանքը: Բայց մենք ուզում էինք, որպեսզի կլոր սեղանին ներկա լինեին մարդիկ, որոնց, իրոք, հետաքրքիր են մեր ամսագրերը և մեր աշխատանքը, որոնք մտնում են Գրապտույտ, կարդում մեր նյութերը: Ըներցասրահում ներկաների մեծամասնությունը աթոռ զբաղեցնելու և քանակ ապահովելու համար էին եկել, ոմանք ստիպված, ոմանք իրենց վրա ուշադրություն գրավելու համար: Ընթերցասրահում ներկա էին թեմային չվերաբերվող մարդիկ, որոնց ներկայությունից սովորողները հուզվում էին և կաշկանդվում, ինչի պատճառով չէին կարողանում ճիշտ և պատրաստվածին համարժեք ներկայացնեին իրենց ամսագրերը: Փոքր երեխաներ են բերել նստեցրել,  որոնց ընդհանրապես հետաքրքիր չեն ամսագրքրը, կամ հեռախոսով էին զբաղվում, կամ միմյանց հետ էին զրուցում: Ուսուցիչներ կային, որոնք նույնպես կապ չունեին, նրանք նույնպես ձանձրանում էին:

Ես դիմում եմ նրանց, ովքեր  այս հանդիպումը անվանել էին  ԿԼՈՐ ՍԵՂԱՆ: Կլոր սեղան ասելով՝ հասկանում եմ ներքին խոհանոց, ինչու հենց կլոր սեղան, որովհետև կլոր սեղանի շուրջ բոլորը բոլորին տեսնոււմ են, բոլորը բոլորի ուշադրության տակ են, կլոր սեղանի շուրջ հավաքված մարդկանց մեջ չկա հակառակություն, կլոր սեղանը ստեղծում է դնել-վերցնելու մթնոլորտ: Բայց այս կլոր սեղանը  ընդհանրապես կլոր սեղան չէր, սա ծիտիկ (птичка) դնելու  համար հանդիպում էր: Համենայն դեպս, այդպիսի մթնոլորտում անցավ ամբողջ կլոր սեղանը: Երբ որ դու խոսում ես, բայց զգում ես, որ շատերի համար միևնույն է, թե դու  ինչ ես խոսում,  անգամ քեզ համար է քո խոսքը վերածվում «ծիտիկի»: Խնդիրը նրանում է, որ մենք չենք վերաբերվում մեր ամսագրին այնպես, ինչպես ներկաները մեր պրեզենտացիային: Մենք չենք վարում ամսագիրը «ծիտիկի» համար: Հնչեցին նաև հարցեր և առաջարկներ, դրանք անքանել շատ չէին: Աստղ Կիրակոսյանը առաջարկեց, որպեսզի մենք չգրենք մեր դասարանի համարը նյութերը տեղադրելուց, ես նրա հետ համաձայն եմ, քանի որ մենք արդեն մի քանի տարի է գործում ենք և կուզենայինք, որպեսզի Գրապտույտը դպրոցական, աշակերտական ամսագրից վերածվի հանրային ամսագրի: Բայց ներկաներից ոմանք բերեցին  անհիմն պատճառաբանություն, կոտրելով ողջ հարցի լրջությունը, հարցը առաջին հայացիքից պարզ է, բայց մեզ համար շատ կարևոր է: Իսկ նրանք, ովքեր բերեցին իրենց պատճառաբանությունը, ընդհանրապես կապ չունեին Գրապտույտի հետ: Սա ևս մեկ ապացույց, որ ընդհանրապես սխալ մարդկանց ներկայության պատճառով կորում է կլոր սեղանի ամբողջ էֆեկտը: Վանուհի Բաղմանյանը ասաց, որ նյութերը տեղադրվում են սխալներով, միևնույն ժամանակ ոչ նշեց նյութի վերնագիրը, ոչ նյութի հեղինակին, ոչ նյութը հրապարակող ամսագիրը: Այսպես չի կարելի, ախր մենք աշխատում ենք, որպեսզի չունենանք ոչ մի բացթողում:

Եթե դու եկել ես մասնակցելու կլոր սեղանին, դու պետք է ունենաս կոնկրետ ասելիք, մեղադրանք կամ առաջարկ: Ոչ թե օդի մեջ ինչ որ բան հիշես ու այդ պահին ասես:

Կային մարդիկ, ովքեր այսպես ասած խորհուրդներ տվեցին, բայց տվեցին այնպիսի ձևով կարծես թե ամոթանք են տալիս: Ձեզ մի խնդրանք, բարի եղեք, երբ որ ինչ որ թերություն եք տեսնում, հենց այդ պահին գրեք, տեղեկացրեք, սովորեցրեք, չէ որ մենք սովորողներ ենք, իսկ դուք ուսուցիչներ եք:

 Ընկեր Անին Ֆիլմադարան ամսագրի ներկայացման ժամանակ ասաց, որ չափանիշներին ոչ համապատասխան ֆիլմեր են տեղադրվում բայց, նորից չնշելով որ ֆիլմը, ով էր տեղադրել, երբ էր տեղադրել, ինչու չի համապատասխանում չափանիշներին և այլն: Նա իր խոսքը արտահայտեց խորհուրդի տեսքով, բայց կներեք, ինչպես սովորողները  կիրառեն ձեր խորհուրդը, եթե համարյա չգիտեն ինչի մասին է այն:

 Եթե չունեք կոնկրետ ասելիք ավելի լավ է լռեք,քանի որ առանց այդ էլ հուզված և կաշկանդված սովորողը դրանից էլ ավելի վատ վիճակում է հայտնվում, շեղվում է իր հիմնական ասելիքից: Իսկ հուզմունքն ու կաշկանդվածությունը առկա են նրա պատճառով, որովհետև մենք մատների արանքով չենք նայում մեր աշխատանքին:

Մի խոսքով, շատ վատ Կլոր սեղան էր: Ես առաջարկում եմ հաջորդ կլոր սեղանների ժամանակ թող գան մարդիկ, ովքեր ունեն հստակ ասելիք, առաջարկ, բողոք կամ մեղադրանք, խորհուրդ, ովքեր ուզում են լսել, թող գա թեկուզ մի հոգի: Մեզ համար ավելի հաճելի կլինի այդ մի հոգու հետ անցկացնել Կլոր սեղանը քան թե նման ձևով և նման մթնոլորտում:Շնորհակալություն:Հաջողություն:

Write a comment

Comments: 1
  • #1

    Աստղ Կիրակոսյան (Thursday, 19 January 2017 09:07)

    Ես էլ քեզ հետ եմ համաձայն; Իմ ասելիքն այն էր, որ դասարան, դպրոց նշելն ամեն նյութի հետ գրելու հարկ չկա; Ամեն սահմանից դուրս գալը չի նշանակում դադարել որևէ արժեք ներկայացնել դպրոցում և ընդհակառակը; Ամսագրերի, գլխավորապես Գրապտույտի աճի մասին էր խոսքը, ետևում թողնելով մնացած հասկացությունները, որոնք Գրապտույտը դարձնում էին գնահհատական, դաս և այլն;
    Խոսքս դատարանում հնչելուց հետո ես սպասում էի այդ առձագանքներին;
    Հ․Գ․ Նեղանում են պակաս սիրուց, մեզանից չեն կարող նեղաանալ; Մենք էլ նեղացող պտուղը չենք․․․