Աստղ Կիրակոսյան
10-1
Ես չեմ պարտադրում սիրել ինձ, բայց խիստ եմ ատելության նկատմամբ: Մեկ-մեկ թվում է, որ, եթե չսիրեի աշխարհը, չէի ունենա քեզ: Քեզ չսիրելով ունեմ ու դեռ կունենամ: Բայց գիտես, ունենալն թույլ բառ է: Այսօր ունեմ վաղը ձեռքերս կդատարկվեն: Ու քո ստորությունը ևս քաղցր է: Քեզ ատելն անհնար է, մինչդեռ սիրելն հնարավոր է, բայց ո՛չ: Ինչ գին կունենա սերը, երբ դու այդքան տանջվել ես ու կսկսես ուրախանալը, իսկ ես ուրախ էի ու էլի ուրախ կլինեմ: Անկեղծ երկար խոսել չեմ սիրում և լսել էլ չեմ պատրաստվում, ուղղակի իմացիր, որ սենյակում միայն դուռը չէ, որ փակ է, փակ եմ նաև ես: Ու երբ սենյակից դուրս գամ, մինջև տասը կհաշվես, նոր դու դուրս կգաս:
Դուրս եկա արագ քայելով, որ չիմանա, թե ուր եմ գնում: Ինչևէ, այս օրն էլ մայրամուտ տեսավ: Երբ լուսին լինի կքնեմ և երբ լուսնան կարթանամ ու ճանապարհ կընկնեմ: Ինչ ճանապարհ առանց քեզ: Բարևեցիր․
-Բարև:
-Բարև:
-Լավ ես?
-Երևի...
-Անտրամադի՞ր ես:
-Երևի...
-Խնդիր կա, եթե կա, ապա կլուծվի, մի մտածիր:
-Երևի:
-Ինչու՞ երևի:
-Որովհետև խնդիր լուծելն հավատա, դեռ երկար ժամանակ մաթեմատիկայի հետ կապ չի ունենա:
Լռությունն էլ էր լսելի: Հեռացնում եմ․․․:
Write a comment