Սրտի գաղտնիքները…

Շուշան Եփրիկյան

Ավագ դպրոց

9-1 դասարան


Նկարի աղբյուրը՝ picsfair.com

Ամեն մարդ ունի իր գաղտնիքների ցուցակը, որտեղ ամեն օր կամ ավելանում կամ պակասում է գաղտնիքների թիվը: Այսօր 100, վաղը 1000 և այլն: Ինչ ենք հասկանում գաղտնիք ասելով: Գաղտնիք որը ինչ-որ կապ ունի շրջապատի կամ արտաքին աշխարհի հետ: Իհարկե մեզ շրջապատում են հիմա հենց այդպիսի գաղտնիքներ, բայց կան նաև գաղտնիքներ, որոնցով մարդիկ չեն կիսվում ոչ ոքի հետ: Այո, ճիշտ հասկացաք, խոսքը սրտի գաղտնիքների մասին է: Ինչ են դրանք և ինչպես են առաջանում: Ինքս կոնկրետ պատասխանը չգիտեմ, բայց կարծում եմ, որ դրանք առաջանում են, երբ մարդը սիրահարվում է, կամ ստանում է ինչ-որ վերք, բայց ոչ ֆիզիկական, այլ հոգեկան վերք, վերք որը կարող է բուժել միայն ժամանակը, բայց ափսոս, որ ժամանակն էլ չի բուժում… Այն ընդամենը մեզ օգնում է հարմարվել այդ ցավին, բայց հիմա ուրիշ բանի մասին: Ասացինք, որ սրտի գաղտնիքները առաջանում են, երբ մարդ սիրահարվում է: Նրա սիրտը սկսում է արագ բաբախել, երբ տեսնում է իր սիրեցյալին և ընդհանրապես նրա վարքը սկսվում է փոխվել: Միայն խնդրում եմ չմտածեք, թե ես սիրահարված եմ կամ եղել եմ առաջ: Ոչ: Իմ կարճ կյանքի ընթացքում չեմ սիրահարվել: Ընդհանրապես փոքր տարիքից չգիտես ինչու միշտ լսել եմ գիտակցությանս (разум), այլ ոչ սրտին, ու հիմա էլ շարունակում եմ այդպես վարվել, չգիտեմ ինչու, բայց դեռ փոքր հասակից ինչ-որ բանից վախեցել եմ, երևի վախեցել եմ լսել սրտիս ձայնին ու դարձել ինքնամփոփ: Լավ, բավական է ինձնից խոսենք: Ավելի լավ է փորձենք հասկանալ, թե ինչու են սրտի գաղտնիքները միշտ մնում գաղտնի, իհարկե դրանց մասին հետագայում կարող են իմանալ որոշ մարդիկ, մարդիկ ովքեր քեզ հարազատ են ոչ թե արյունակցական կապերով, այլ հոգեպես, մարդիկ ովքեր կկարողանան ցանկացած պահի քեզ լսել ու հասկանալ, մինչ այդ նույնիսկ ամենամոտիկ հարազատներդ կարող են առանց քեզ լսելու ինչ-որ ենթադրություններ անել ու սխալ կարծիք կազմել քո մասին, բայց հիմնականում այդ գաղտնիքները մնում են գաղտնի շատ երկար ժամանակ: Մարդիկ իրար չեն վստահում այդ գաղտնիքները, որովհետև վստահ չեն, մարդկիկ արդեն այն կարգի են ցածրացել, որ չեն կարողանում իրար վստահել: Սակայն ամեն տեղ էլ բացառություններ լինում են, գիտեք հիմնականում ինչպիսի մարդիկ չեն վստահում միմյանց: Մարդիկ ովքեր չունեն սրտի գաղտնիքներ, ովքեր ընդհանրապես չունեն ներսում ոչինչ բացի ներքին օրգաններից: Նրանք չգիտեն, թե ինչ է ցավը, իրական երջանկությունը և այլն: Այդպիսինները կարողանում են գնահատել միայն նյութական հարստությունը: Այդպիսի մարդիկ կազմում են մեր մոլորակի զգալի մասը, նրանք թքած ունեն ուրիշների վեր, շատ ինքնասեր են, ու նրանց համար միշտ կարևոր է իրենց արտաքին տեսքը: Շատ անգամներ մտածել եմ, թե ում է պետք նրանց այդ ԱՐՏԱՔԻՆ գեղեցկությունը, եթե ներսից նրանք ՈՉՆՉՈՒԹՅՈՒՆ ԵՆ, ուղղակի դատարկություն:

Մարդիկ եկեք չլինենք այդպիսին, այո կյանքում դեռ շատ փորձությունների միջով ենք անցնելու, շատ տառապելու ենք, բայց, եթե մարդ մնանք ուրեմն իմացեք, որ այս խաղից, որի անունը ԿՅԱՆՔ Է հաղթած ենք դուրս գալու: Լսեք ձեր սրտին հավատացեք ինքներդ ձեր ուժերի վրա ու տեսեք թե ինչքան հեշտ է լինում ապրելը, երբ սիրտն ու միտքը գտնվում են ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅԱՆ մեջ:


Ոգեշնչման աղբյուր` Նունե Մովսիսյանի բլոգ

Write a comment

Comments: 0