Ապրել դրան հասնելու համար, կյանքը տալ, սիրել և պաշտպանել․․․

Գոհար Հովհաննիսյան

10-1 

Ինձ հարկավոր է ցանկություն, ինչ որ նպատակ, ձգտում, մի բան, որին ես կուզենամ հասնել, ապրել դրան հասնելու համար։ Ինձ մի անգամ հարցրին, թե ինչ եմ ես ցանկանում։ Մտածեցի, թե ինչ անհեթեթ հարց է, ես իհարկե ցանկանում եմ․․․ բայց․․․․ ես ոչինչ եմ ուզում․․․ չունեմ նպատակ, բայց ինչպե՞ս։ Այդ պահին ես գիտակցեցի, որ մինչ այս պահը ես ուղղակի շնչում էի, բայց չէի ապրում, ստիպում էի ինձ քայլել, քանզի չունեի ոչ մի նպատակ։ Զգում եմ․․․ զգում եմ, թե ինչպես եմ խեղդվում։ Ասես օվկիանոս լինի, և ես գնալով ավելի և ավելի խորն եմ ընկնում ։ Ուզում եմ, ես ուզում եմ ևս մի շանս, ուղղվելու հնարավորություն։ Ուզում եմ գտնել մի բան, որի համար կապրեմ, տվեք ինձ այդ շանսը։ Այնքան հանգիստ զգացի ինձ, միանգամից բարձրացա վերև, և էլ չեմ խեղդվում։ Հիմա ունեցա նպատակ, ես կգտնեմ, ամպայման կգտնեմ, կկտրեմ օվկիանոսներ, կքայլեմ կիլոմետրեր, կլինեմ աշխարհի ամեն մի անկյունում, բայց կգտնեմ, մի բան, որի համար արժե տալ կյանքը, սիրել դա և ուզենալ պաշտպանել։ Այնքան հետաքրքիր է․․․ ինչի համար էի ես ապրում մինչև այս պահը։ Դե, դա արդեն ուրիշ պատմություն է։ 

Write a comment

Comments: 3