Կյանքը դաժան է, բայց հարմարվել է պետք

Անտուան Մելքոնյան

10-րդ դասարան 

 

Ամեն օր մեռնում են հազարավոր մարդիկ, ամեն օր սատկում են հազարավոր փողոցային կատուներ և շներ: Մի՞թե դուք դրան սովոր չեք: Այո՛, դուք տաք տանից դուրս եք գալիս սառը փողոց, որտեղ ամեն գիշեր մինչև ոսկորները սրթսրթում են անտուն մարդիկ, ովքեր այս անգամ էլ հաց չկերան, ու ստամոքսները կռկված պառկել են նստարանին, փորձում են փակել աչքերը, որ գոնե մի պահ մոռանան ցավի մասին: Մի՞թե կյանքը դաժան չէ: Ինչու՞ պիտի փողոցում սառող փոքրիկ քոթոթը տուն չունենա: Ուղղակի մենք շատ ենք փափուկ պայմաններում ապրում, ու ուղղակի սովոր չենք տեսնելու բնության դաժանությունները: Դու փակում ես դուռը մի անտուն շան վրա՝ գիտակցելով, որ որոշ ժամանակ հետո սոված-ծարավ, նա ընկնելու է մեքենաի տակ ու դաժան պայմաններում շունչը փչելու է: Խիղճդ տանջու՞մ է: Հա, գիտեմ, բայց հիշիր, բնությունն ինքը դաժան է և դու չես կարող պատասխանատու լինել բոլորի համար: Եթե քեզ կխանգարի այդ շունը, ուրեմն պետք չէ զոհ գնալ խղճին և նրան վերցնել քեզ մոտ, ուղղակի պետք է սառնասրտերեն փակել դուռը, թողնելով իրեն բախտի քմահաճույքին: Ուղղակի ես չեմ հասկանում, ինչու՞, ինչու՞ բոլոր մարդիկ մոռացել են բնության կաննոնները և ստեղծել են իրենց հեքիաթային տարբերակը: Մի՞թե ճիշտ է ապրել երազներում: Այս դեպքում երազներում ավելի շատ իրականություն կա, քան ռեալ կյանքում: Ահա, հիմա ես արդեն ոչինչ չեմ հասկանում: Այսքան ժամանակ մեզ կերակրել են ապականած ապրելաձևի կանոններ, իսկ օր օրի ես ականատես եմ լինում դրանց իրական տարբերակներին: Ուրեմն խնդրեմ, շարունակեք լցնել այդ սուտը ուրիշների ականջները, բայց ես արդեն գիտեմ, գիտեմ, որ կյանքը դաժան է, իսկ գոյատևում են միայն ուժեղները: Ես կապրեմ նույն կերպ, բայց ամեն քայլ անելուց ես չեմ շարժվի կանոններով, ուղղակի կանեմ նույնը գիտակցաբար: 

Write a comment

Comments: 15