Ես հավանեցի Դավիթ Պողոսյանի «Այս գարնանը» բանաստեղծությունը: Նա միշտ ցանկացել է ընկերներ ունենալ, որ իր ընկերները իրեն սիրեն, որ զգա, թե ինչ բան է ընկերներ ունենալը և սիրված մարդկանցով շրջապատված լինելը: Նա ամեն ինչ արել է, որ ուշադրություն կենտրոնում լինի: Այդ ամենի հետ մեկտեղ նա, միևնույն է, իրեն միայնակ է զգում:
Նրա համար ընկերներ ունենալու հույսը նոր եկող գարնան է նման: Նրան արդեն շատերն են ճանաչում, և հավանաբար շատ ընկերներ ունի:
Լավ է, որ նա չի հանձնվել, չի հիասթափվել, դրսևորել է կամքի մեծ ուժ, հաղթահարել է կյանքի փորձությունները , և կարողացել գրել բանաստեղծություններ: Հրաշալի է:
Այս գարնանը ինձ սեր բերեք
Երազում եմ գիշեր ցերեկ,
Ես սիրով եմ աշխարհ եկել
Հին կամուրջս ո՞վ է այրել:
Սպիտակ ծաղկի գարուն բերեք
Երազ էր դեռ կյանքս երեկ,
Ովքեր հոգուս դուռն են թակել
Ահա սա եմ նրանց ասել:
Դուք իմ հոգին ամպին խառնեք
Անձրևի հետ ես ետ կգամ,
Այս գարնանը ինձ սեր բերեք
Մանուշակներ ես շաղ կտամ:
Այս գարնանը ինձ սեր բերեք
Հոգիս լուռ է գիշեր ցերեկ,
Կակաչն եմ ես արտի միջին
Միշտ հնազանդ քամու երգին:
Այո, նորից ինձ սեր բերեք
Որտեղ եմ ես դե ասացեք,
Երազ է սա թե կյանք արթուն
Հոգուս հասնում ետ է դառնում:
Այս խոսքերը գարնան նման
Թե արցունքներ լոկ կդառնան,
Սպիտակ ծաղիկն իմ ձեռքերի
Ով իր սիրով ինձնից կառնի:
Այս գարնանը ինձ սեր բերեք
Երազում եմ գիշեր ցերեկ,
Երազ էր դեռ կյանքս երեկ
Սպիտակ ծաղկի գարուն բերեք:
Write a comment
Դավիթ (Friday, 30 October 2015 07:40)
ապրես Սիրանուշ ջան