Կեսգիշերային մտորումներ

Գոհար Հովհաննիսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

Սիրում եմ ես կեսգիշերը, բայց այդպես էլ չեմ կարողանում տեսնել։ Ինձ միշտ թվացել է, թե ինչ որ մի բան է տեղի ունենում կեսգիշերին, բայց չեմ կարողացել տեսնել։ Ինձ համար դա մի գաղտնիք է, իսկ ես սիրում եմ գաղտնիքներ։ Ասես մի քուն է ինձ պատում ամեն անգամ, երբ ես փորձում եմ բացահայտել գիշերվա գաղտնիքը։ Սիրում եմ լսել լռությունը, երբ չկա տեսնելու ոչինչ։ Մութ- մութ է, բոլորը քնած են, միայն ես փորձում եմ գտել անհնարին ինչ որ բան։ Ոչինչ չես տեսնում, չես լսում, չես մտածում, չես զգում․․․։ Մի նուրբ հանգստություն է ինձ լցնում։ Կորում է գեղեցկության չափանիշը, երբ երկնքում աստղերն են շողում։ Սիրում եմ ես կեսգիշերը, կան շատ մտորումներ, բայց գիշերային մտորումները առանձնահատուկ են։

 

Write a comment

Comments: 0