Աստղ Կիրակոսյան
Ավագ դպրոց
9-1 դասարան
Երբ ճշմարտություն ես ման գալիս, ամեն անհնարին տեղ փնտրում ես նրան: Կարծես կորած երազի լինի` չքանում է: Մնում է այն փակ մութի բյուրեղներում, ուր մարդու գիտակցության մուտքն արգելված է: Արգելք է դառնում և նրա համար, որ անչափ պետք է, և նրա համար, որ անհնարին է թվում: Խրթին ու բարդ է ճշմարտություն տանող ճանապարհը: Ու բարդ է միայն նրանով, որ մարդը սովոր է ստով ապրելու: Սուտը չարն է, վազում է մեր հետևից: Թույլ եղա, ընկա, կհասնի ու կփակի ինձ իր սև ամպեր թվացող, արցունք քամող, վերք բացող թևերով: Ճշմարտությունն իմ մեջ վախվորած սպասում է, որ փրկվենք այս «սուտ» անունով ճահճից: Անհնարին չէ, անհնարին ոչինչ չկա, ուղղակի բարդ է:
Ճշմարտության ետնաբեմում սուտն է տիրում:
Write a comment