Նորայր Ասատրյան
Ավագ դպրոց
9-1 դասարան
¹ Իմաստութիւնը հաստատուն պահեց աշխարհի նախաստեղծ հօրը՝միայնակ ստեղծեալին։
² Նա փրկեց նրան իր յանցանքներիցեւ զօրութիւն տուեց նրան բոլորի վրայ իշխելու։
³ Իսկ անիրաւը բարկութեամբ հեռացաւ դրանից եւ կործանուեց իր եղբայրասպան զայրոյթի մէջ։
⁴ Դրա համար էլ իմաստութիւնը երկրորդ անգամ փրկեց հեղեղուած երկիրը չնչին այն փայտի շնորհիւ, որի նաւապետն էր արդարը։
⁵ Իմաստութիւնն էր նոյնպէս, որ միաբանութեամբ չարութեան մէջ խռնուած ազգերի միջից ճանաչեց արդարին,նրան անարատ պահեց Աստծու առջեւեւ հզօրին պահպանեց որդու նկատմամբ տածած գթութեամբ։
⁶ Իմաստութիւնն ամբարիշտների կորստի ժամանակ փրկեց արդարին՝ փախցնելով նրան հինգ քաղաքների վրայ իջնող հրից,
⁷ ուր որպէս չարիքի վկայ՝ հողերը ծխալով դեռեւս մնում են խոպան, ուր պտղատու տունկերը ժամանակին պտուղ չեն տալիս, եւ ուր որպէս անհաւատ հոգու յիշատակ՝ կանգուն է աղի արձանը։
⁸ Զանց անելով իմաստութիւնը՝ նրանք ոչ միայն վնաս կրեցին բարին չճանաչելու համար, այլեւ աշխարհում անմտութեան յիշատակ թողեցին, որպէսզի իրենց յանցանքները ծածկուած չմնան։
⁹ Իսկ իմաստութիւնն իրեն ծառայողներին փրկեց վշտերից։
(Իմստ 10:1-9)
Վերլուծություն
Իմաստության շնորհիվ աշխարհի նախաստեզծ Հայրը, ում հալածում էին բոլոր կողմերից, ում մեղադրեցին և խաչեցին, մնաց հաստատուն, անսասան: Այսինքն՝ իմաստությունը կպահի մարդուն հաստատուն, անգամ եթե ամբողջ աշխարհն էլ դուրս գա քո դեմ: Ասյինքն՝ իմաստությունը այնքան զորեղ ուժ է, որը կարող է քեզ դարձնել բոլորի վրա իշխող: Կարող ես մաքրվել քո հանցանքներից: Իսկ անիրավ մարդը, ով չունի իմաստություն, ամեն ինչից զրկված է, նեղացած, տուժված և բարկացած կհեռանա և կխեղդվի իր դավադիր զայրույթի մեջ: Իմաստության միջոցով կարելի է անարատ մնալ անգամ այն դեպքում, եթե ամբողջ աշխարհն էլ է պղծված: Իմ կարծիքով, պետք չէ փորձության ենթարկել Տիրոջ խոսքը: Պետք է լինել իմաստուն և հետևել Աստծո խոսքին, քանի որ եթե չպահենք այն, կարժանանանք Սոդոմ քաղաքի ճակատագրին: Նրանք, ովքեր չարը ընտրեցին, բացի մեծ վնաս կրելուց նաև հիմարություն հիշատակ կթողեն: Միշտ և ամենուր տուժվում է այն մարդը, ով զանց է անում աստվածային իմաստությունը
Write a comment